25.11.2024
Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

Արցախն ունի իր տարածքն ու կարգավիճակը. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Արցախն ունի իր տարածքն ու կարգավիճակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


«Այսօր Արցախը, հավանաբար, ամենաանկախ պետությունն է, և առաջիկա 3-4 տարիներին նույնպես։ Հետո կտեսնենք»,- ասաց նա։ Հարցը, թե արդյոք հայկական կողմը ինքնորոշման հարց է բարձրացնում, Քոչարյանը վերահղեց հենց Արցախի ժողովրդին.


«Հիմա կարևոր է մի բան շտկել՝ բանակցությունները շարունակվում են։ Երբ բանակցային գործընթացն ավարտվի, երբ կհրապարակվի բանակցությունների ողջ տրամաբանությունը և քայլերի հաջորդականությունը, այն ժամանակ կտրվեն պատասխանները։ Այսօր մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ մենք՝ իրենց։ Բայց կա նաև Լեռնային Ղարաբաղը, որն իր կյանքը կառուցում է իր հռչակած սկզբունքների հիման վրա»,- ասաց պատգամավորը։