24.11.2024
Գործող դատավորների նկատմամբ ևս առողջության զննության գործընթաց կհարուցվի
prev Նախորդ նորություն

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման, տեղեկացնում է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։


Նրա փաստաբանը որակել է դատավճիռը քաղաքական հետապնդում: «Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին: Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան», - ֆեյսբուքի իր էջում գրել է Վերմիշյանի շահերի պաշտպանը:


Վահագն Վերմիշյանը կալանավորվել էր 2020-ի փետրվարին։ ԱԱԾ–ն հայտնել էր, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2,5 մլն դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: