19.04.2025
Պետք է մտածենք, թե վաղն ինչպես ենք կարողանալու ապահովել խնդիրների լուծումները. նախագահ
prev Նախորդ նորություն

Սոթքում այս պահին իրավիճակը լարված է. Թագուհի Թովմասյան

Սոթքում այս պահին իրավիճակը լարված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։


«Այս պահին Սոթքում եմ. լարված իրավիճակ է, կրակոցներ են»,- գրել է նա։


Նշենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի ու մեկ վիրավորի մասին:


Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:


Իսկ արդեն այսօր մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:



 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում. ՀՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար