20.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել են ականանետ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արգելվել է FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի օդանավակայանում

Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի "Ալ- Մաքթում " օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։ Այս մասին հայտնում է ավիաընկերության տնօրեն Արամ Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

"Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի "Ալ- Մաքթում " և Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։

Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով",- ասված է Անանյանի հայտարարության մեջ։

Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանային գոտում. այն զգացվել է Երևանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար