24.11.2024
 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ կիրառել են հրետանային միջոց. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Սվերդլովսկ մարզի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր

Մայիսի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եկատերինբուրգում հանդիպում ունեցավ Սվերդլովսկ մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։


Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական և հումանիտար-կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման ներուժը:


Նշելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը՝ տեղի հայ համայնքին տարածաշրջանում ազգային ինքնության պահպանման համար ընձեռված հնարավորությունների համար: Դեսպանն ընդգծել է հայ համայնքի կարևոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:


Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է նաև «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագծի մտահղացումը, որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի հետ Հայաստանի մշակութային կապերի զարգացմանը:


Հանդիպման ընթացքում Ե.Կույվաշևը հայտարարել է, որ Սվերդլովսկի մարզում ուրախ կլինեն 2023 թվականի օգոստոսին Եկատերինբուրգում կայանալիք համալսարանական սպորտի միջազգային փառատոնի մասնակիցների թվում տեսնել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությանը: