9.06.2025
Ալեն Սիմոնյանը ընդունել է Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳՆ-ն առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։


Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։


Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։

Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին