31.07.2025
Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
prev Նախորդ նորություն

IFES-ի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Քամբերլանդը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Քամբերլենդն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանդիպել հանձնաժողովի հետ։ Տիկին Քամբերլանդին ուղեկցել են (IFES)-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն։


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով (IFES)-ի հետ համագործակցության կարևորությունը։ Հովակիմյանը անդրադարձել է ԿԸՀ-ի հնգամյա ռազմավարության ծրագրի մշակման հարցում (IFES)-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությանը։


Աննա Քամբերլենդը ողջունել է ՀՀ ԿԸՀ-ի և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է ապավինել ոչ միայն IFES-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունն, այլ նաև կառույցի՝ այլ երկրներում գործունեություն ծավալող ընտրական փորձագետների։


 

Վրաստանի հետ հաղորդակցության բարելավումը ունի ռազմավարական նշանակություն. Ղալումյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան