Գեղարքունիքի որևէ բնակավայրից քաղաքացիների տարհանում չի իրականացվել. Մարզպետ
Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․
«Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ», - գրել է մարզպետը: