24.11.2024
Արգենտինացի իրավաբանները Հայաստանում են. ի՞նչ հանդիպումներ են եղել
prev Նախորդ նորություն

Ռոսատոմը Հայաստանում կզարգացնի միջուկային բժշկության տեխնոլոգիաները

Առողջապահության ոլորտում «Ռոսատոմ» պետկորպորացիայի փորձը կուտակած «Ռուսատոմ Հելսքեա» բաժանմունքը նախատեսում է էապես ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը միջուկային բժշկության ոլորտում։

Մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Քննարկվել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգային փոխգործակցության հիմնական հարցերը, այդ թվում՝ միջուկային բժշկության ոլորտում։

Երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության երկխոսությունը շարունակվեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և «Ռուսատոմ Հելսքեա» ԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Օբրուբովի հանդիպմամբ։ Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում փոխգործակցության ռազմավարական ուղղություններին վերաբերող հարցեր ՝ բժշկական ենթակառուցվածքի զարգացում, բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումների և ախտորոշման և թերապիայի համար նոր ռադիոֆարմացիոն դեղամիջոցների ներդրում:

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության զարգացման ու միջուկային բժշկության տեխնոլոգիաների ներդրման գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է արդյունավետ բարձր տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել մեր երկրների բժիշկների և հիվանդների լայն շրջանակի համար՝ կյանքի տևողությունը երկարաձգելու և կյանքի որակը բարձրացնելու համար»,- նշել է Իգոր Օբրուբովը։

Այսօր «Ռոսատոմն արդեն իսկ շաբաթական կտրվածքով տեխնեցիում-99մ GT-4K/5K գեներատորներ և տեխնեցիում գեներատորների համար նախատեսված ապարատներ է մատակարարում Հայաստանի հինգ բժշկական հաստատություններին։ Տեխնեցիում-99m GT-5K-ի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար՝ նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման մեջ’ մեկ ֆոտոնային համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) պրոցեդուրաների (բուժման ընթացակարգերի) ժամանակ: Տեխնեցիում-99մ-ը միջուկային բժշկության մեջ ամենապահանջված իզոտոպն է, որի հիման վրա կատարվում է ախտորոշիչ ընթացակարգերի ավելի քան 80%-ը։

Բանակցությունների գործնական արդյունքը եղել է «Ռուսատոմ Հելսքեա» առողջապահության բաժնի ներկայացուցիչների և Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել են միջուկային բժշկության ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը, մասնավորապես՝ յոդաբուժության (I-131) և ռուսական արտադրության սամարիում-153 օքսաբիֆորով պալիատիվ թերապիայի ոլորտներում։

Տեղեկանք

Ռուսատոմ Հելսքեա՝ ստորաբաժանում է, որը կուտակում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի փորձը առողջապահության ոլորտում: Ընկերությունը ստեղծվել է Ռոսատոմի ձեռնարկությունների և ինստիտուտների հիման վրա՝ նպատակ ունենալով զարգացնել բժշկական տեխնոլոգիաները Ռուսաստանում և արտերկրում: Առողջապահական տեխնոլոգիաների բաժինը զարգանում է չորս հիմնական ուղղություններով՝ բժշկության ինտեգրված լուծումներ. իզոտոպային արտադրանքի արտադրություն և մատակարարում (աշխարհի 50 երկիր); ախտորոշման և թերապիայի սարքավորումներ; արտադրանքի իոնացնող մշակման լուծումներ։