15.05.2024
“Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ”. ԱԻՆ-ը միջազգային վարժանք կանցկացնի
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չի հարուցվել

2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի (Միհրան Պողոսյան) կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը): 


2020 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաև պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը:


 Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի պահանջը՝ նշված քրեական վարույթի ընթացքում ապահովվել է գաղտնիությունը, ինչի պատճառով հանրությունը չի տեղեկացվել, որ քրեական վարույթը վերաբերել է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հ.Թ.-ին (Հրայր Թովմասյան):


Սակայն, նկատի ունենալով, որ նշված վարույթով արդեն իսկ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշում (նրա նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, որի իրավաչափությունը հաստատվել է նաև Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից), տեղեկացնում ենք, որ նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Հ.Թ.-ն, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար և 2013 թվականի հուլիսի 16-ից տեղեկացված լինելով Ա.Հ.-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից պաշտոնի նշանակելու, սակայն փաստացի իր վարորդի գործառութային պարտականությունները կատարելու մասին, Ա.Հ.-ին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ա.Հ.-ի կողմից պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել:


Ավելին, Հ.Թ-ն 2013 թվականի հուլիսի 13-ին ստորագրել է թիվ 158-Ա հրամանը, որով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու, նույն ծառայության օպերատիվ բաժնի առաջին կարգի մասնագետ Ա.Հ.-ին, որը փաստացի հանդիսացել է նախարարի վարորդը, հատկացվել է ծառայողական զենք:

Պետբյուջեի հարկային եկամուտները 2023 թ. առաջին եռամսյակում գերակատարվել են 14 մլրդ դրամով
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor