8.06.2025
Ի աջակցություն Արցախի երեխաների. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկնարկում է դրամահավաք
prev Նախորդ նորություն

“Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ”. ԱԻՆ-ը միջազգային վարժանք կանցկացնի

Կառավարությունը 105 մլն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար: Որոշումն ընդունվեց այսօրվա նիստում:

Ըստ հիմնավորման, ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար:

Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր:

Վարժանքի սցենարը հետևյալն է. Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և երկրի ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:

Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չի հարուցվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին