24.11.2024
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրով
prev Նախորդ նորություն

Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկա, որը Ադրբեջանը չի խախտել. Արարատ Միրզոյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկա, որը Ադրբեջանը չի խախտել. այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Ցավոք, գործնականում չկա նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել՝ հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտում, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ գերիների ապօրինի կալանավորում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հայերի վերադարձի խոչընդոտում։ Ավելին, Ադրբեջանը շարունակական սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը»,- ասաց Միրզոյանը։


Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի է սրվում ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ և շարունակվող ռազմական սադրանքներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտմամբ ուժի կիրառման կամ սպառնալու պրակտիկան։