7.09.2025
ՀՀ և Բելառուսի փոխվարչապետերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրով

Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։


«Մենք զգալի ուշադրություն ենք դարձնելու տարածաշրջանային անվտանգության հարցերին, առաջնահերթություններից է Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասել է Լավրովը։


Նրա խոսքով, կասկածից վեր է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տնտեսական, ռազմաքաղաքական, իրավիճակի կայունացման, և միջազգային իրավական ոլորտները։


«Մենք պատրաստ ենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Եռակողմ հայտարարության ոչ մի կետ չկա, որը Ադրբեջանը չի խախտել. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը