20.04.2025
Ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը միջինում կրկնապատկվել է. նախարար
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած Ջերմուկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում:


Ինչպես Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ:


Կատարած շրջայցի սահմաններում Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը տեղում ծանոթացել է իրավիճակին:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակներում Իմանգալի Թասմագամբետովը հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։


Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար