23.04.2025
Ուորլիք. Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Դավիդով. ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը հնարավոր է ուժի մեջ մտնի 2017-ի հունվարից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան