26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց: Հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԻՍՏԻԳԼԱԼ տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: