28.07.2025
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նոր կառավարությանը երկու առաջարկ է արել
prev Նախորդ նորություն

Դեֆոլտի կանխատեսում չկա, բայց նախարարը մտահոգ է

Հայաստանում դեֆոլտի վտանգի կանխատեսում չկա, սակայն փոխարենը կա մտահոգություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին շահարկվող այս խնդրին, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունում տեղ գտած այդ կանխատեսմանը:

«Դեֆոլտի վերաբերյալ կանխատեսում չունեմ, բայց ունեմ մտահոգություն: Արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր կան, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով՝ պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, ինչը նշանակում է պարտքի աճի տեմպերի աստիճանաբար մեղմում»,- նշեց նա:

Նախարարը նաև այժմ ոչ իրավաչափ համարեց խոսելը տնտեսության վտանգված լինելու մասին:


Հետաքննություն. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարող են տեղի ունենալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին