26.11.2024
Կարևորը ոչ թե նավթ ու գազ ունենալն է, այլ մարդկանց հնարավորություն ընձեռելը. Կարապետյան
prev Նախորդ նորություն

Ո՞ր ՀԿ-ներն ու ուժերը Մայդանի սցենարով հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում

«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը կներկայացնի « ՀԿ-ներ ևքաղաքական ուժեր, որոնք հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով» ժողովրդական հետաքննության արդյունքները:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն շուրջ երկու ամիս զբաղվել է այն ուժերի բացահայտմամբ, որոնք արտաքին ուժերի պատվերով փորձեցին Հայաստանում մայդանի սցենարով հեղափոխություն իրականացնել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: ՄՀԶՀԿ-ն զուգահեռներ է անցկացրել «Սասնա ծռեր» խմբի պայքարի օրերին ձևավորված փողոցային պայքարի և ուկրաինական զարգացումների միջև, նաև ուսումնասիրել է միջազգային հանրության արձագանքը:

Հետաքննության շրջանակներում անուն առ անուն կներկայացվեն ՀԿ-ներ և քաղաքական ուժեր իրենց ֆինանսավորման աղբյուրներով, ինչպես նաև այդ օրերին սոցիալական ցանցերում կիրառված տեխնոլոգիաները: Հետաքննությունը բացահայտել է նաև այն ուժերին, որոնց նպատակն է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Հետաքննության արդյունքները տպագրված են գրքի տարբերակով, որը վաղը կայանալիք ասուլիսի ժամանակ կտրամադրվի լրագրողներին:

ՀԿ-ից տեղեկացնում են, որ ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին` ուրբաթ, ժամը 13:00-ին «Տեսակետ» մամուլի ակումբում (ք. Երևան, Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ):