25.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է անձնագրայինի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր
prev Նախորդ նորություն

Հայաստանը բարձր է գնահատում Սերբիայի հետ առկա ջերմ հարաբերությունները. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին Սերբիայի Ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։