24.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ էներգետիկայի նախարարը Վրաստանում հետախուզման մեջ է եղել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացը

Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ-ին կարող է մեռյալ կետից շարժել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Մոտրիչը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն անմիջականորեն չի զբաղվելու ղարաբաղյան հակամարտությամբ: Սակայն Ադրբեջանի անդամակցության պարագայում Մոսկվան կունենա մոտիվացիա շտկել հակասությունները նույն կազմակերպության մեջ գտնվող երկրների միջև, փոխանցում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ հնարավորություններ կստեղծի Բաքվի ու Երևանի երկխոսության համար:

Քաղաքագետը հավելել է, որ տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի անդամակցությունը հնարավորություն կստեղծի Բաքվին դուրս գալ տնտեսական մեծ տարածություն, կհանի մաքսային խոչընդոտներն և այլն: