26.11.2024
Պոպով. Համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի վերջին տասնօրյակում
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանը 300 մլն դոլարի ներդրում չի պատրաստվում կատարել

Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում չի պատրաստվում կատարել: Այս պարզաբանումը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը՝ անդրադառնալով երեկ մամուլում տեղ գտած հրապարակմանը, համաձայն որի՝ Ռուսաստանի հայազգի գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է 300 մլն դոլարի ներդրում կատարել և «կառուցել «Հին Էրիվանը»։

Պարզաբանման տեքստում մասնավորապես ասված է.

«Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 մլն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոեկտներով»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն:

Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում: Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին»: