25.11.2024
Արարատ Միրզոյանը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:


Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։


Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը:


Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին: