31.07.2025
Հայաստանը դեմ է ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև հարաբերություններին
prev Նախորդ նորություն

Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։


Ըստ նրա՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: 


Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է:


 


 

Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան