25.11.2024
Արցախում 10 հազարից ավելի մարդ դարձել է գործազուրկ. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ո՞րն է Իրանի դեմ իրականացված գործողության հետ կապված ամենից տարածված վարկածը

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ներկայացրել է հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ իրականացված գործողության հետ կապված ամենից տարածված վարկածը.


"Նախ օդային հարվածն իրականացվել է միայն Սպահանում։ Իբրև թիրախ՝ ընտրվել է կա՛մ հրթիռաշինական, կա՛մ ԱԹՍ արտադրության ՊՆ օբյեկտը։ Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ նման թիրախավորման նպատակը Իրանից Ռուսաստանին իրականացվող մատակարարումներին խոչընդոտելն էլ։

Որպես գործողության հիմնական պատասխանատու՝ նշվում է Իսրայելը կամ նրա կողմից հովանավորվող իրանական հակակառավարական «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպությունը։

Հարձակման հետ կապված ուշագրավ իրողություններ են նաև այն, որ դրան զուգահեռ իրականացվեց բավականաչափ լայն քարոզչական գործողություն Իրանի դեմ(իբր հարձակումը լայնամասշտաբ է, թիրխավորվել են նաև այլ քաղաքներում տեղակայված օբյեկտներ), ինչպես նաև՝ այդ օրերին Իսրայելում էր ԿՀՎ ղեկավար Ու.Բըրնսը։

Հ.Գ. Թեմայի հետ կաքպված քարոզչական աղմուկի և տեղեկատվական հոսքերի համատեքստում բավականաչափ հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Ռազմական օբյեկտն ամբողջովին պաշտպանված է եղել մետաղյա ցանցով, և գրոհն իրականացրած երեք աթս-ներից երկուսն արգելափակվել են դրանում",-գրել է Պետրոսյանը։