9.06.2025
Եվս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՀՀ և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հույս ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ:


Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:


Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով:


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Նոր Զելանդիայի ժողովրդին՝ բարօրություն»:


 


 

Հրազդանի դպրոցից 12 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում