19.04.2025
Պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, դեմագոգներից. Դավիթ Բաբայանի ակնարկները
prev Նախորդ նորություն

Բաքուն կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն

Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Այս կարծիքին է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել:

Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս:

Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել:
Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը",- գրել է Աբրահամյանը:


 


 

Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար