26.11.2024
Բացահայտվել է մարտական դիրքում զինվորի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը գրավոր ընթացակարգով հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին ԱԺ նախագահը հրապարակել էր պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Տիգրան Ուրիխանյանի դիմումը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, ապա հրաժարականը համարվում ընդունված: Հոկտեմբերի 10-ին Ուրիխանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ չի հրաժարվի պատգամավորի իր մանդատից.

«Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»,-ասված էր նրա հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Ուրիխանյանը դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց քիչ ժամանակ անց և հիմնադրեց «Ալյանս» կուսակցությունը, որը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ամենաքիչ քվեներ ստացած քաղաքական ուժերից էր: