23.04.2025
Հայաստանն ապահովում է գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում. Լավրով
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ նշեց, որ այդ հարցին կանդրադառնան տարեվերջին՝ Ռուսաստանում:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կհայտարարվի, թե ով է իրեն փոխարինելու այդ պաշտոնում: Մամուլը մի քանի հավանական թեկնածուի անուններ է շրջանառում, նրանց թվում ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սեյրան Օհանյանն են, սակայն VELERQ-ին հայտնի է դարձել, որ այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Նշենք նաև, որ արդեն երկրորդ անգամ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվում, այն պետք է հրապարակվեր դեռ տարվա սկզբին:
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 420 կրակոց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան