7.06.2025
Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները. Ռուբեն Վարդանյան
prev Նախորդ նորություն

Ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի «ԵԱՏՄ մասին» պայմանագրին

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագիծը:


«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել պայմանագրի դրույթներին, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:


Նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Արցախում 5 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին