26.11.2024
ԱՆ-ն հրապարակել է ավտոբուսի վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող տուժածների անունները
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի առանցքում

Երևանում այսօր մեկնարկել է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, որին ներկա են ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով միության տրամաբանությունն ու զարգացումները, նշել է, որ այն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 200 միլիոնանոց շուկա: Եվ այդ շուկայի առավելությունն այն է, որ այն գործում է առանց մաքսային սահմանների՝ միասնական տեխնիկական, սանիտար և ֆիտոսանիտար կարգավորմամբ:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ մի շարք ոլորտներում պարզեցվել են բիզնեսի վարման պայմանները, իսկ ԵԱՏՄ տարածքում իրականացվում են 4 ազատություններ՝ ծառայությունների, ապրանքներ, աշխատուժի և կապիտալի ազատությունները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել է, որ միջազգային համաժողովը, որն անցկացվում է արդեն 5-րդ տարին, հիանալի հնարավորություն է երկրների միջև փորձի փոխանակման և օպտիմալ լուծումներ գտնելու, ինչպես նաև բիզնեսի զարգացման համար նախադրյալներ ստեղծելու համար:

Նշենք, որ միջոցառման ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՌԴ տարբեր մարզերի և ՀՀ կառավարության միջև՝ հիմք դնելով առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցությանը: