24.11.2024
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը ասուլիս են հավաքել. ենթատեքստերին պետք է շատ ուշադիր լինել

Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է թե համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Այս մասին գրում է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:


«Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:


Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել»,- գրել է Զաքարյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է հրավիրել, որին ոչ բոլոր լրատվամիջոցներին է հնարավորություն ընձեռվել մասնակցել, քանի որ Կառավարությունում ինչ-որ ցանկ են գրել, թե որ ԶԼՄ-ներն են հրավիրվելու, որոնք՝ ոչ:


Հայաստանի ժուրնալիստների միությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, կոչ անելով ապահովել բոլոր լրատվամիջոցների մուտքը ասուլիսին: Այն կմեկնարկի ժամը 12.00-ին: