25.11.2024
ՄԻՊ-ը կոչով դիմել է միջազգային դերակատարներին
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Վճռաբեկ դատարանում եւ Կենտրոնական բանկում թափուր պաշտոնների թեկնածուների քննարկմանը։


Պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգային 8 հարցերից 5-ը  թափուր պաշտոնների թեկնածուների քննարկման հետ են կապված։ Մասնավորապես, նախատեսվում է ընտրել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի երկու դատավոր։ Պատգամավորները կքննարկեն նաեւ ԿԲ նախագահի տեղակալի եւ ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունները։


Մինչ թեկնածությունների քննարկումը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց. «Քանի որ, ըստ էության, խոսքը միայն մեկ քաղաքական ուժի նախաձեռնած նշանակումների մասին է, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը»։


Հայտարարությունից հետո խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։