26.11.2024
Մահացել է Արման Թաթոյանի հայրը
prev Նախորդ նորություն

Եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը. Սայաթ Շիրինյանը մանդատից հրաժարվեց

Եվս մեկ թեկնածու հրաժարվեց վերցնել պատգամավորական մանդատը. «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սայաթ Շիրինյանը չի վերցնի մանդատը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։


«Սիրելի հայրենակիցներ,


Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։


Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։


Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ, խնդրում եմ, հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։


Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։


Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։


Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»,–գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ պատգամավորական մանդատ վերցնել հրաժարվել էին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանը: