Մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում տեղի կունենա՞
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում տեղի կունենա: Այս մասին Սիմոնյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով, որևէ տեղեկատվություն չկա, թե որտեղ հնարավոր է կայանա այդ հանդիպումը, բայց.
«Մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման», - ասաց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել էր, որ Բաքուն ու Երեւանը միջնորդների կարիք չունեն և հանդիպումները Մոսկվայում, Բրյուսելում, Սոչիում եւ Պրահայում ցույց են տվել, որ միջնորդները ոչ թե խաղաղության, այլ Կովկասում գերակա դիրք ունենալուն են ձգտում։
«Այդ իսկ պատճառով արտաքին քաղաքական հարձակումներից պաշտպանվելու լավագույն միջոցը Երեւանում Ալիեւ-Էրդողան-Փաշինյան եռակողմ հանդիպումն է»,- ասել էր նա։