26.11.2024
Ոստիկանությունը բերման է ենթարկել Բևեռի աջակիցներին
prev Նախորդ նորություն

Կոտայքի մարզի գյուղերից մեկում տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի. Shamshyan.com

Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին, ժամը 12։30-ին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։