27.11.2024
Դատական նիստը հետաձգվեց․ նախագահ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի առաջարկները. ՔՊ-ական

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի մասով, որոնք, ըստ էության, հանդիսանում են Հայաստանի առաջարկների արձագանքը: Այդ մասին  ԱԺ-ում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ասուլիսի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։


Նա նշեց, սակայն, որ ճիշտ չէ դրանք անվանել փաստաթուղթ: 


Աղաջանյանի խոսքով, խոսքը հրապարակման ոչ ենթակա դետալների ու քննարկումների մասին է. «Կարող եմ միայն հաստատել, որ մենք ստացել ենք պատասխան առաջարկներ», - ասաց նա՝ ավելացնելով, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել: 


«Թե՛ երկրների ղեկավարների, թե՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումները, կարծում եմ, չի կարելի բացառել»,- հավելեց Աղաջանյանը։