28.11.2024
Մետրոն այսօր փակ կլինի. ո՞րն է պատճառը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։


Ուղերձում ասվում է.


«Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար կարևոր հանգրվան է։


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: