27.07.2025
Կորոնավիրուսը Հայաստանում. 91 նոր դեպք, 2 մահ մեկ շաբաթում
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։


Ուղերձում ասվում է.


«Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վովա Գասպարյանի կնոջ նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին