27.11.2024
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վովա Գասպարյանի կնոջ նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել. ՆԳՆ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ընդհատվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ. ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում՝ հանգեցնելով քաշքշուքի:

Շարասյունը տեխնիկական նպատակներով կանգնել է Գետավանի տարածքում, որտեղ քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցի իջել են մարդատար ավտոմեքենայից և ակնհայտ սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղի երիտասարդների հետ, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հանգամանքները պարզել ու փաստերը ներկայացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: