26.11.2024
ՌԴ նախագահի աշխատակազմից պատվիրակություն է ժամանել Երևան. նրանց ընդունել է Մհեր Գրիգորյանը
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը: «Երկօրյա այցով գտնվում եմ Բելառուսի Հանրապետությունում։ Նախօրեին հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր, ողջունել ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը։ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում քննարկել ենք Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։


Գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այցի շրջանակում նաև ծանոթացել եմ բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը», - գրել է Քերոբյանը: