25.04.2025
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում պատմել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցել է Սի Ծինփինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Ս՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին Գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ։

«Նրա անվան հետ անքակտելիորեն կապված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունները։ Երկար տարիներ Ցզյան Ցզեմինն իրավամբ վայելում էր ՉԺՀ-ի ժողովրդի սերն ու հարգանքը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում վաստակած հեղինակությունը:

Խնդրում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերը փոխանցել նաև հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և Չինաստանի ամբողջ բարեկամ ժողովրդին»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար