26.11.2024
Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից դարձյալ կրակ է բացել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Կեցցե՛ Ֆրանսիան. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունած բանաձևի համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել նախօրեին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:


«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», – Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք; առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում: