8.07.2025
Ոստիկանությունը կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել սպանդանոցներում
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի դեսպանին ներկայացվեց Բաքվի ագրեսիայից հետո տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:


Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:


Կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները