21.04.2025
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն այցելել է Ջերմուկ
prev Նախորդ նորություն

Կարևորվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:


Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող ծրագրերը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես ընդգծվել է Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները:


Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո ուղենիշ 1-ի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի հետ ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ՓՄՁ աջակցության ծրագրերին:


Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի նոր հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորվել են հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը:


 


 


 

ՀՀ-ում խորհրդարանական կառավարման ձևը կպահպանվի ու կբարելավվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան