26.11.2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։


Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի։


Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։


Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։