8.06.2025
Վահե Հակոբյանը վայր դրեց մանդատը. կհեռանա ԱԺ-ից իր թիմով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Մալայզիայի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ պաշտոնում նշանակման առիթով: Ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Մալայզիայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։


Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և ձևավորվել փոխըմբռնման, հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։


Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման նպատակով։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մալայզիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։


Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը. «Հայաստան» խմբակցություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին