27.11.2024
Ստացել է 19.700 դոլար գումար. ԱԱԾ-ն բացահայտել է հերթական պետական դավաճանության դեպք
prev Նախորդ նորություն

Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին հատվածում իրականացվել են ականներից մաքրման աշխատանքներ

Նոյեմբերի 15-ից 27-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։


Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։ Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։