27.11.2024
Ադրբեջանը մի քանի ժամ կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստակամ է նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը. ԱԽՔ

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

"Հանդիպմանը զրուցակիցներիս հետ մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերահաստատել եմ Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։

Գոհունակությամբ ընդգծել ենք վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն ենք ձեռքբերել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը",- գրել է Գրիգորյանը։