26.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Հանդիպում Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ

Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը:


Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում եւ Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:


Պերիկլիս Մանտասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:


Հունաստանի խորհրդարանի պատգամավորները մասնակցելու են «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը: Հանձնաժողովի նախագահը, գնահատելով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:


Քննարկվել են նաեւ տնտեսական, գործարար կապերին վերաբերող հարցեր: