25.11.2024
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
prev Նախորդ նորություն

Եռակողմ հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ»-ը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյանը՝ Բաքվին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Բաքվի վերջին հայտարարություններին՝ ուղղված ՌԴ խաղաղապահներին.


«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ 


Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ»,– Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։